Եգիպտոսի նախկին վարչապետին արգելվել է մասնակցել նախագահական ընտրապայքարին
Աշխարհ
Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արգելել է երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկին պայքարել նախագահի պաշտոնի համար, հաղորդում է France-Presse–ը։
Նման որոշում ԿԸՀ–ը կայացրել է Եգիպտոսի Գերագույն ռազմական խորհրդի կողմից ավելի վաղ ընդունած որոշումն առ այն, որ նախագահական ընտրություններին արգելվում է Հոսնի Մուբարաքի ռեժիմի օրոք բարձր և պատասխանատու պաշտոններ ձբաղեցրած անձանց առաջադրել թեկնածությունը։ Ավելի վաղ քաղաքական գործունեության մասին օրենքը հաստատվել էր Եգիպտոսի խորհրդարանի կողմից։
Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարող թեկնածուների վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլի վերջին։ Նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է մայիսի 23-24–ը, իսկ երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 16-17–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ