ՄԻԵԴ-ը Թուրքիային դատապարտող ութ որոշում է կայացրել
Թուրքիա
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է երկու թուրք կանանց կողմից ներկայացված դատական հայցը' մեղավոր ճանաչելով Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, թուրք կանայք տարբեր ժամանակահատվածներում կալանավորվել էին «հակաօրինական խմբավորման անդամ լինելու» հիմնավորմամբ:
Կալանքի մեջ գտնվելու ժամանակ նրանք ոստիկանության կողմից բռնության էին ենթարկվել, ինչի առնչությամբ դիմել էին թուրքական դատարաններին, որոնք, սակայն, մերժել էին նրանց դիմումը: Ի վերջո կանայք դիմել էին ՄԻԵԴ-ին, որը որոշում է կայացրել նրանց օգտին' հայտնելով, որ կանայք վատ և անարգ վերաբերմունքի են արժանացել:
Նշվում է, որ կանանցից մեկին ստիպել են մորեմերկ մնալ, գլուխը խփել են պատին և ձեռքերից կախել են:
Այս դատական գործից բացի, ՄԻԵԴ-ը Թուրքիային դատապարտող որոշում է կայացրել ևս 7 գործով, որոնք բոլորն էլ առնչվում են մարդու իրավունքների խախտումներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)