Ավելի քան 60 մարդ է սպանվել ռազմական ընդհարման ժամանակ
Աշխարհ
Ավելի քան 60 թալիբան գրոհային է սպանվել Աֆղանստանում` ՆԱՏՕ-ի ուժերի ռազմական բազայի վրա հարձակման արդյունքում։ Գրոհայինների հարձակմանը լուրջ հակահարված տալու համար` ՆԱՏՕ-ի ուժերն օդ են բարձրացրել մի քանի ռազմական ուղղաթիռ։ Ինչպես հայտարարել է Աֆղանստանում Միջազգային անվտանգության ուժերի ղեկավարը` մարտերի հետևանքով զինվորներից և քաղաքացիական անձանցից զոհեր չկան։ Ռազմական ընդհարումը տեղի է ունեցել Աֆղանստան-Պակիստան սահմանագծին։ Աֆղանստանի գաղտնի ծառայություննների հաղորդմամբ` գրոհայիններն եղել են Հաքանիի խմբավորման անդամներ, ովքեր ներխուժել են Պակիստանից։ Հաղորդում է "BBC" լրատվականը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ