Ինքնաբացարկ ՕԵԿ համամասնական ցուցակից. ՕԵԿ խոսնակը հաստատում է
Հասարակություն
«Այո՛, Մհեր Համբարձումյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը հաստատելով տեղեկությունը այն մասին, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՕԵԿ պատգամավորության թեկնածու Մհեր Համբարձումյանը, ով «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 18-րդ համարն էր:
Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն, ըստ որի, Համբարձումյանը ինքնաբացարկ է հայտարարել, քանի որ առաջացել են որոշ խնդիրներ: Այս տեղեկությունը ՕԵԿ խոսնակը հերքեց, ասելով, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: ՕԵԿ խոսնակը նշեց նաև, որ ինքնաբացարկ հայտարարած մարդիկ զբաղվելու են տեղամասային հանձնաժողովներում տարվող աշխատանքով:
«Ինքնաբացարկ հայտարարած մարդիկ զբաղվելու են տեղամասային հանձնաժողովներում տարվող աշխատանքով և կուսակցական այլ աշխատանքներով»,-ասաց Հարությունյանը և հավելեց, որ Մհեր Համբարձումյանը ՕԵԿ շարքերը չի լքելու:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը