Դրված է հայկական քաղաքակրթության լինել-չլինելու հարցը. Դավիթ Հակոբյան
Հասարակություն
Խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների գլխավոր ռեպիտիցիոն գործընթացներն են: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
«Генеральная репетиция перед президентским сражением: Այստեղ է որոշվում՝ ով, ինչ գաղափարական կարողություններ ու տեղ ունի: Եթե ամփոփենք քարոզարշավի առաջին փուլը, կարող եմ ասել, որ դա հայկական քաղաքականության գաղափարական սնանկության արտացոլումն էր և առաջին փուլը ցույց տվեց, որ ոչ մի կուսակցություն լուրջ գաղափարական հենքով հանդես չի գալիս հասարակության առաջ»,- նշեց նա:
Հակոբյանի համոզմամբ՝ այսօր վտանգված է հայկական քաղաքակրթությունն ընդհանրապես, և բացարձակապես ոչ մի գաղափարական սուբյեկտ, ըստ նրա, բացի դատարկ սոցիալական խոստումներից, դատարկ մտահոգություններից հայ ժողովրդի հանդեպ ոչինչ չեն տալիս:
«Ոչ մեկի մտքով բացարձակապես չի անցնում տնտեսական, ագրարային նոր քաղաքականության մասին: Սեղանի վրա է դրված հայկական քաղաքակրթության լինել-չլինելու հարցը: Սա պայքար չէ ինչ-որ խղճուկ մանդատի համար: Սա լուրջ հարց է»,- մտահոգություն հայտնեց մարքսիստը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը