Ավելի շատ լուսաբանվել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Երևանի մամուլի ակումբ
Հասարակություն
«Գնահատելով ապրիլի 8-17-ն ընկած ժամանակահատվածում կատարած մշտադիտարկման արդյունքները, պետք է ասել, որ դրանք շատ զարմացնող են նրանով, թե ինչքան պատսխանատու և բարեխիղճ ձևով են լուսաբանում ԶԼՄ-ները», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ հավելելով, որ այս ընտրությունների լուսաբանումը տարբեվում է նախորդ ընտրություններից.
«Տեղաշարժն, իհարկե, դրական առումով է ասված: Լավ կլիներ, եթե քաղաքական գործիչների վարքում նույնպես դրական տեղաշարժ լիներ: Հիմնական խնդիրը, կապված նրանց հետ, այն է, որ վերջիններս չեն համաձայնվում հարցազրույցների: Շարունակվում է ակտիվությունը մեր բարձրաշտիճան պաշտոնյաների մոտ, որը կապված չէ ընտրությունների հետ», - նշեց Բորիս Նավասրադյանը:
Վերջինս նշեց, որ այս ընտրարաշավը չի տարբերվում անցած տարիների ընտրությունների ընտրարշավից: Տարբերություն կա ԶԼՄ-ների լուսաբանման հարցում:
«Հեռուստաընկերությունները շատ արդյունավետ համագործակցում են մեզ հետ, և գնալով թերությունները վերանում են: Մենք հետևում ենք ամբողջ եթերը՝ ժամը երեկոյան վեցից մինչև գիշերը մեկը», - նշեց Բորիս Նավասրադյանը:
Երևանի մամուլի ակումբի նախագահը նշեց նաև, որ մշտադիրտարկման արդյունքում քաղաքական ուժերից ամենից շատ լուսաբանվել է Հանրապետական կուսակցությունը, հարջորդ տեղում է ԲՀԿ-ն, ապա՝ ՀՅԴ-ն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը