Դավիթ Հակոբյանը համոզված է, որ ինքը մրցակիցներ չունի
Հասարակություն
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի կարծիքով, ինքը ոչ մի հակառակորդ չունի և համոզված է, որ կստանա ժողորդի մինիմալ ձայները:
«Ինձ ընդունում են որպես ազգի զավակ, ոչ թե կուսակցական պատկանելություն ունեցող»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թիվ 41 ընտրատարածքում առաջադրված թեկնածուն և հավելեց. «Հակոբ Հակոբյանին մրցակից չեմ համարում: Եթե նրան քաղաքական գործիչ եք համարում, աստված ձեզ հետ: Թե՛ Հակոբյանը, թե՛ Սպարտակ Հարությունյանը մտել են ընտրարշավ Սահմանդրության 65-րդ հոդվածի ոտնահարմամբ: Երկուսն էլ ձեռնարկատերեր են, Սպարտակ Հարությունյանն էլ տասը տարի չի եղել երկրում: Պիվի Հակոբը Իջևանում որակվում է որպես պերսոնա նոն գրատա»:
Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում բացի Դավիթ Հակոբյանից առաջադրված են Վահե Վարդապետյանը (ՕԵԿ), Սպարտակ Հարությունյանը (անկուսակցական), Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ):


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը