ԵՊLՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը
Հասարակություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 23.04.2012թ. 61-Ա1 հրամանով «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանն ու ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանն այսօր ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել են ռեկտորի պաշտոնակատար Գ. Գասպարյանին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի