ԱՄՆ-ում տրանսսեքսուալներին պաշտպանության տակ առան
ԱՄՆ
ԱՄՆ–ում գործատուների կողմից խտրական վերաբերմունքի չարժանանալու համար պաշտպանության տակ են առնվել նաև տրանսսեքսուալները։ Այս որոշումն, ինչպես հաղորդում է New York Times–ը, ընդունվել է զբաղվածության հավասար հնարավորությունների ստեղծամն դաշնային հանձնաժողովը (EEOC)։
Հանձնաժողովը քննել է Կալֆոռնիայի բնակիչ 39-ամյա Միա Մեյսիի բողոքն առ այն, որ նրան 2011-ի սկզբին խոստացել են աշխատանքի ընդունել ոգելից խմիչքների, ծխախոտի, զենքերի և պայթուցիկ սարքերի հսկողության բյուրոյում։ Մեյսին, որը մինչ այդ աշխատել է ոստիկան–հետաքննիչ և ծառայել է բանակում, եղել է տղամարդ։ Որոշ ժամանակ անց Մեյսին իր գործատուին տեղեկացրել է, որ մտադիր է սեռափոխվել և դառնալ կին, ինչից հետո գործատուն հայտնել է, որ թափուր աշխատատեղ այլևս չկա։
Հանձնաժողովի որոշումը չի ենթադրում, որ Մեյսին կարող է աշխատել ցանկացած վայրում, սակայն այդ որոշման համաձայն, նա այժմ կարող է դատի տալ իր նկատմամբ սեռական խտրականություն ցուցաբերելու համար։ Նախկինում տրանսսեքսուալները զրկված էին այդ իրավունքից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)