Քոֆի Անանը քննադատել է Սիրիայում շարունակվող «անընդունելի բռնությունները»
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները շարունակում են ճնշել և բռնություն գործադրել հակակառավարական բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ՝ անտեսելով հրադադարի մասին համաձայնագիրը, հաղորդում է BBC–ն։
Փակ դռների ետևում անցկացվող ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում Անանն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի տարբեր քաղաքներում շարունակվող բռնությունների առիթով, որոնք վերսկսվել են միջազգային դիտորդների հեռանալուց հետո։
Սիրիայի ընդդիմության ակտիվիստները հայտարարել են, որ միայն վերջին գիշերվա ընթացքում Համա քաղաքում սպանվել է ավելի քան 70 մարդ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)