Պետք չէ բողոքել, անհրաժեշտ է փոփոխություն բերել մայիսի 6-ին. Րաֆֆի Հովհաննիսյան
Հասարակություն
Այսօր «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց քարոզարշավն անցկացրեցին Տավուշի մարզում: Առաջին հանդիպում-հավաքը կայացավ Նոյեմբերյան քաղաքում:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթի սկզբում նշեց, որ Նոյեմբերյանը, Տավուշի մարզը և Հայաստանը կանգնած են նոր փոփոխությունների շեմին և հավելեց, որ այս անգամ Հայաստանի ապագան լինելու է այնպիսին, ինչպիսին Նոյեմբերյանը ցանկանա: Հովհաննիսյանը նշեց, որ պետք չէ բողոքել, այլ անհրաժեշտ է փոփոխություն բերել մայիսի 6-ին և որոշել՝ մնա՞լ հնի մեջ, թե գնալ դեպի Նոր Հայաստան:
Նոյեմբերյանում, ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, ով, ներկայանալով որպես տավուշցիների ներկայացուցիչ ԱԺ-ում, նշեց, որ ինքը մեծացել է այդ մարզում: Սաֆարյանը իր ելույթում թվարկեց Տավուշի մարզին վերաբերող այն բոլոր խնդիրները, որոնք «Ժառանգություն»-ը այս տարիների ընթացքում բարձրացրել է ԱԺ-ում և հավելեց, որ «Ժառանգություն»-ը պատրաստ է նրանց անմնացորդ ծառայել ևս 5 տարի:
«Պատրաստ ենք լինել Ձեր իշխանության ներկայացուցիչը, այն իշխանության, որի ձևավորողը դուք եք: Մայիսի 6-ին դուք պետք է որոշեք, թե ինչպիսին է լինելու Տավուշի մարզի ու Հայաստանի ընթացքը, և սխալվելը ձեզ արժենալու է 5 տարվա թշվառ կյանք»,-ասաց Սաֆարյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը