ՕԵԿ-ը հետամուտ է լինելու քաղքակիրթ մրցակցություն ապահովող կանոններին. հայտարարություն
Հասարակություն
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, հիմք ընդունելով 2012թ. ապրիլի 14-ին, 17-ին, 19-ին, 23-ին և 25-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության, Հայաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների կողմից «Ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ» փաստաթղթի նախագծի քննարկումները, կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդար և ազատ մրցակցության սկզբունքներով անցկացումը, հայտարարում է, որ իր հավանությունն է տալիս քննարկված փաստաթղթին և հետամուտ է լինելու նրանում ամրագրված սկզբունքների և կանոնների պահպանմանը: Այդ մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը