Աբրահամ Լինկոլնի թատրոնի հեռադիտակը գնահատվել է 700 հազար դոլար
ԱՄՆ
ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի թատրոնի հեռադիտակը աճուրդ–վաճառքի կդրվի 500-700 հազար դոլարի սահմաններում, հաղորդում է France-Presse–ը։ Հենց այդ հեռադիտակով է Լինկոլնը 1865–ի ապրիլի 14–ին դիտելիս եղել Վաշինգտոնում գտնվող Ֆորդի անվան թատրոնում բեմադրված ներկայացումը, երբ նրան հետևից մոտեցել է դերասան Ջոն Ուիլկս Բուտը և կրակել նախագահի գլխին։
Լինկոլնի դեմ մահափորձը կատարվել է քաղաքացիական պատերազմի ավարտից հինգ օր հետո՝ «Իմ ամերիկացի զարմիկը» ներկայացման ընթացքում։ Հաջորդ առավոտ, գիտակցության չգալով՝ ԱՄՆ նախագահը մահացել է։
Հեռադիտակը վաճառքի կդրվի Nate Sanders Auctions աճուրդի տանը։ Հաղորդվում է, որ սև և ոսկեգույն հեռադիտակը հայտնվել է բանակի կապիտան Ջեյմս Մակկամլիի մոտ, որն օգնել է վիրավոր Լինկոլնին թատրոնից տեղափոխել մոտակա բնակարան։
1979-ին հեռադիտակը ձեռք է բերել Forbes ամսագրի հիմնադիր Մալկոլմ Ֆորբսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)