Եթե նույն կոալիցիան ձևավորվի, շատ մեծ հետընթաց ենք ունենալու. Արամ Գ. Սարգսյան
Հասարակություն
Եթե նույն կոալիցիան ձևավորվի շատ մեծ հետընթաց ենք ունենալու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության Արամ Սարգսյանը:
«Նրանք ուղղակի չեն կարող միասնաբար ծրագիր իրականացնել, որովհետև նրանց համար գլխավոր հարցը իշխանությունը իրենց ձեռքերում կենտրոնացնելն է: Եթե կոալիցիա կազմեն էլ, իշխանությունը կիսելու համար են անելու»,- հայտարարեց Սարգսյանը:
Խոսելով քարոզարշավի ընթացքի մասին, Սարգսյանն ասաց, որ հանդիպումները կազմակերպելիս բարդություններ են առաջացել:
«Վանաձորում, օրինակ, եկան այն մարդիկ, որոնք չեն վախենում և ասացին, որ արգելել են դուրս գալ ու գալ հանդիման: ՀՀԿ-ի ավտոմեքենաները դեֆիլե արեցին պալատի առջև տասնհինգ-քսան մեքենայով ու շատերը վախից հետ վերադարձան: Լուրջ հետևանք է ունենում շանտաժը: Ընտրողների մեծ մասը ահաբեկված է,- նշեց ՀԴԿ նախագահը:
Նրա խոսքով՝ իրենց համակիրների թվաքանակի աճի դինամիկա կա:
«Սա խոսում է այն մասին, որ մենք ունենք ընտրազանգված: Թե ոնց կարտահայտվի թվերով, ամսի վեցը ցույց կտա»,- նշեց նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը