Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Խոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բաց Մարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարան Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Սիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով Երևան Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորությունները Հայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. Ալիև Դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրը Լույս չի լինի. հասցեներ Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները 

Ուզում եմ լինել Ձեր պատգամավորը. Նիկոլ Փաշինյանի նամակն ընտրողներին

Հասարակություն

ՀԱԿ անդամ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը իր կայքում հաղորդագրություն է զետեղել, որում մասնավորապես ասված է.

«Հաշվի առնելով հանրային ահռելի հետաքրքրությունը, որոշեցի հրապարակել Երեւանի թիվ 7 ընտրատարածքի ընտրողներին ուղղված իմ նամակը: Ասեմ, որ յուրաքանչյուր ընտանիքի հասցեագրված է հենց իրեն ուղղված նամակ. ծրարի վրա գրված է կոնկրետ հասցե եւ հասցեատեր:

Հարգելի Հարությունյաններ.

Իմ անունը Նիկոլ Փաշինյան է: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն եմ, Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ: Հիմա պատգամավորի թեկնածու եմ Երեւանի թիվ 7 ընտրատարածքում, որի ընտրող եք Դուք: Իմ անունը առկա է նաեւ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 7-րդ տեղում:

Գիտեմ՝ հոգնել եք, երբեմն՝ զզվել պատգամավորի զանազան թեկնածուներից, որ գալիս են ու գնում, իսկ Դուք մնում եք Ձեր հոգսերի ու խնդիրների հետ: Եւ չնայած սրան, ուզում եմ լինել Ձեր պատգամավորը: Ոչ թե «դեպուտատ» եմ ուզում դառնալ, այլ ուզում եմ լինել Ձեր պատգամավորը, որովհետեւ պատգամավոր' նշանակում է լինել ընտրատարածքի մարդկանց հավաքական կամքի, ցանկությունների, երազանքների կրողը, պայքարել նրանց պրոբլեմների լուծման համար:

Չեմ խոստանում ասֆալտ փռել, որովհետեւ դա պատգամավորի գործ չէ: Խոստանում եմ պարտադրել քաղաքապետարանին, որ անեն ավելի շատ ասֆալտ, քան անում են ընտրությունից ընտրություն: «Օգնություն» չեմ բաժանում. դա պատգամավորի գործ չէ: Բայց խոստանում եմ հետեւողական լինել, որ «բարեգործները» վճարեն օրենքով սահմանված հարկերը, եւ այն, ինչ Ձեզ առաջարկվում է որպես «լավություն», ստանաք որպես վաստակած հասանելիք' թոշակի, նպաստի, աշխատավարձի, ձեւով: Պրոթեզ, կամ ակնոցներ չեմ բաժանում, վիրահատության չեմ տանում, բայց խոստանում եմ հետեւողական լինել, որ պետպատվերով հասանելիք արժանապատիվ բուժսպասարկումից օգտվեք առանց ծանոթի: Իմ խնդիրն է դառնալ Ձեր «ծանոթն» ու բարեկամը կառավարության, թաղապետարանի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ Ձեր օրինական հարաբերություններում:

Չեմ ասում, թե ընտրատարածքը դրախտ եմ դարձնելու: Սխալ չհասկանաք: Մի բանում վստահ եղեք. իմ ընտրության դեպքում Ձեզ հետ հաշվի են նստելու. երաշխավորում եմ: Ձեզ լսելու են, Ձեր ասածները ականջի ետեւ չեն գցելու, ու մենք իրար հետ լինելու ենք դուխով եւ ուժեղ:

Եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն, ոչ ոք չի զարմանա: Երբ Դուք ինձ դարձնեք Ձեր պատգամավորը, Հայաստանն ալեկոծվելու է զարմանքից, Ձեր շնորհիվ, Ձեր որոշմամբ' նորոգվելու է Հայաստանի հավատը: Հիմա մի որոշեք ոչինչ. մինչեւ մայիսի 6-ը ժամանակ կա: Ու եթե մտքներովդ անցավ ինձ դարձնել պատգամավոր, ոչ ոքի մի ասեք այդ մասին: Դա թող լինի մեր գաղտնիքը: Ժպտացեք խորհրդավոր: Եկեք անակնկալ մատուցենք Հայաստանին:

ՀԱՐԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆԱԵՎ ԸՆԴԳԾԵԼ

ԱԺ պատգամավորը ուրիշ աշխատանք ունենալու իրավունք չունի: Նրա բանուգործը ԱԺ-ում օրենքներ ընդունելն ու ընտրողների հարցերի լուծմամբ զբաղվելն է: Երբ որեւէ պատգամավորի թեկնածու ասֆալտ է անում կամ փող բաժանում, ընտրողին զրկում է հետագա հինգ տարիներին իրենից բան պահանջելու բարոյական իրավունքից, որովհետեւ փող-ասֆալտով քվեարկողը գործարքի է գնացել, ձայնը տվել է' փողը ստացել: Այսինքն, այն ինչ պետք է ստանար ձայնի դիմաց, ստացավ-պրծավ: Վերջ:

Ձեր ձայնը ակնկալելով, ես փաստորեն պարտք եմ վերցնում Ձեզնից, պարտքով վերցնում եմ Ձեր ձայն-վստահությունը: Ու քանի որ հիմա չեմ վճարում դրա համար, պարտքը պիտի վերադարձնեմ առաջիկա հինգ տարվա ընթացքում, որ Ձեր վստահության քվեի տակից դուրս գամ: Ինչպե՞ս: Եթե Ձեր որեւէ խնդրի լուծում կապված է օրենքի փոփոխության հետ, պիտի ԱԺ-ում փոփոխություն առաջարկեմ օրենքի մեջ: Եթե Ձեր որեւէ խնդիր կապված է կառավարության գործունեության հետ, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օրերին Ձեր հարցը պիտի բարձրացնեմ, օր ու արեւ չտամ կառավարությանը, մինչեւ այդ հարցը չլուծվի:

Եթե Ձեր հարցը կապված է թաղապետարանի, ոստիկանության, հարկայինի, բանակի հետ, որպես Ձեր ներկայացուցիչ պետք է գնամ հարկային, ոստիկանություն, թաղապետարան, կադաստր, զինկոմիսարիատ, զորամաս: Ու սա, ուշադրություն, պիտի անեմ, որովհետեւ դա իմ աշխատանքն է լինելու: Մեծամասնական ընտրակարգով ինձ պատգամավոր ընտրելով, Դուք ինձ աշխատանքի եք ընդունում Ձեր բակերում, Ձեր թաղերում: Ընտրվելու դեպքում, ես պիտի ընկնեմ Ձեր թաղերը, Ձեր պրոբլեմները հավաքեմ ու դրանց լուծման համար կռիվ տամ, որ Դուք գոհ մնաք իմ աշխատանքից եւ ինձ աշխատանքից չազատեք: Սա կարեւոր նրբություն է, խնդրում եմ մտածել այս մասին:

Հրատապ հարցեր - Այսօրվա դրությամբ հրատապ եմ համարում ԱՊՊԱ վճարի կրճատումը առնվազն 30 տոկոսով: Բնական գազի սակագնի աուդիտը' պարզելու համար, թե որքանով է այդ սակագինը ուռճացված: ԽՍՀՄ Խնայբանկերի ավանդների ձեւակերպումը որպես պետական պարտք եւ ողջամիտ վերադարձը' ոչ միայն անձամբ ավանդատուներին, այլեւ նրանց ժառանգներին, եթե ավանդատուն մահացել է (ԽՍՀՄ 5 ռուբլին' 1 դոլար փոխարժեքով): Փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռի թեթեւացում, որոշ դեպքերում հարկերի զրոյացում: Մեծահարուստների նկատմամբ ճոխության հարկի ընդլայնված կիրառումը, եւ ստացված եկամուտների ծախսումը բացառապես սոցիալական նպատակներով (բուժսպասարկում, նպաստներ, թոշակներ, անվճար կրթություն):

Ի դեպ - Թիվ 7 ընտրատարածքի գործող պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) ոչ մի անգամ Ազգային ժողովում ելույթ չի ունեցել, ոչ մի հարց չի տվել կառավարությանը, ԱԺ-ում տեղի ունեցած 1991 քվեարկություններից բացակայել է 1464 անգամ (բացակայությունը 73.5 տոկոս), իր մասնակցությամբ հատուկենտ քվեարկությունների 99.9 տոկոսում «կողմ» է եղել: Դեռ պետք է պարզել' ի՞նքն է քվեարկել, թե իր փոխարեն են քվեարկել:

ՈՉ ՄԻ ՁԱՅՆ ՍԵՐԺԱՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՑԱՎՈՐ ԿԼԱՆԻՆ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)
Ամենադիտված