Որքանո՞վ ԶԼՄ-ների լուսաբնումը կազդի ընտրությունների արդյունքների վրա (տեսանյութ)
Հասարակություն
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Լուրեր.com-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ ԶԼՄ-ների լուսաբանումն իր դրական ազդեցությունը կունենա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Նավասարդյանը նշեց, որ այս անգամ մարդիկ ավելի շատ, բազմազան ինֆորմացիա են ստանում տարբեր կուսակցությունների և տարբեր թեկնածուների մասին: Բացի այդ, եթե մարդիկ տեսնում են, որ նախընտրական քարոզարշավն անաչառ և նորմալ է լուսաբանվում, դա հույս ու հավատ է առաջացնում, որ կարող է՝ այս անգամ ընտրությունների այլ բաղադրիչները նույնպես որոշակի առաջընթաց ապրեն, և մարդիկ ավելի պատասխանատու, ավելի պատրաստակամ կգնան և խղճին համապատասխան կքվեարկեն: Նրա համոզմամբ, դա իրոք շատ լուրջ, ոգևորող նշանակություն կարող է ունենալ հասարակության համար:
«Լուսաբանման ծավալների հետ կապված ահազանգեր և դժգոհություններ չեն եղել, որովհետև այն կուսակցությունների կարգավիճակը, որոնք ակնհայտորեն ավելի քիչ են լուսաբանվել, քան առաջատարները, պայմանավորված է առաջին հերթին իրենց ոչ ակտիվ քարոզարշավով: Այսինքն, կա՛մ ցանկություն, կա՛մ հնարավորություն չունեն: Դե, այստեղ էլ ի՞նչ պետք է անեն լրատվամիջոցները, նրանք լուսաբանում են այն, ինչը կա. ինձ թվում է՝ մի քիչ էլ ավելին: Շատ դեպքերում նախաձեռնող են լինում լրատվամիջոցները և լրագորղները, դա ակնհայտորեն երևում է այն կուսակցությունների լուսաբանումներից, որոնք ինքնուրույն ակտիվություն չեն ցուցաբերում: Համենայնդեպս, նույնիսկ այն կուսակցությունները որոնք առաջին տեղերում չեն, նրանց մասին էլ մեր հեռուստադիտողները և ռադիոլսողները բավականին շատ ինֆորմացիա են ստանում, միգուցե բացառությամբ «Միավորված հայեր»-ի, որոնք ընդհանրապես շատ պասիվ են անցկացնում այս ընտրարշավը, բայց, ասենք, Դեմոկրատական, Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին թեև ակտիվությամբ չես կարող համեմատել, ասենք, առաջատար վեցյակի հետ, բայց նույնիսկ իրենց մենք շատ ենք տեսնում եթերում», - պատասխանելով Լուրեր.com-ի այն հարցին, թե որևէ դժգոհություններ կա՞ն այն կուսակցությունների կողմից, որոնք համեմատաբար ավելի ցածր տեղերում են և քիչ են եթեր հեռարձակվել, նշեց Երեւանի մամուլի ակումբի նախագահը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը