Ադրբեջանցիները գնդակոծել են Դովեղ գյուղի մանկապարտեզը
Ադրբեջան
Ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Այդ մասին ասված է ՀՀ ՊՆ տարածած մամլո հաղորդագրությունում:
Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել է գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան: Անվտանգության նկատառումներից ելնելով' մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել են:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է:
Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի