Փոխել ո՛չ թե հայրենիքը, այլ՝ իշխանությունը. Խաչատուր Քոքոբելյան
Հասարակություն
Այսօր «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց քարոզարշավը շարունակեցին նաև Իջևանում:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը իր ելույթում նշեց, որ իրենց հիմնական կարգախոսն է՝ փոխել ոչ թե հայրենիքը, այլ՝ իշխանությունը, և հավելեց. «Մենք իշխանությանը ստիպելու ենք բավարարել ՀՀ քաղաքացու՝ ապրելու համար անհրաժեշտ պայմանները»:
Նա նշեց, որ և՛ ՀՀկ-ն, և՛ ԲՀԿ-ն այսօր ուզում են պահպանել այս նույն վիճակը, ուղղակի իրենց տեղերի հարցերն են լուծում: Քոքոբելյանի խոսքերով, իրենք միշտ հնարավորություն են ունեցել իշխանության մեջ լինելու, սակայն միշտ ո՛չ են ասել դրան, և պայքարել են հանուն ՀՀ քաղաքացու:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահը ելույթի վերջում կոչ արեց իջևանցիներին ընտրել Րաֆֆի Հովհհանիսյանի գլխավորած ցուցակը:
Իջևանում ելույթ ունեցան նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը