ԱՄՆ անշարժ գույքի շուկան առաջին անգամ կայունանում է 1930–ականների ճգանժամից հետո. Bloomberg
ԱՄՆ
ԱՄՆ անշարժ գույքի շուկան կայունացման զգալի նշաններ է ցույց տալիս: Այն, ըստ վերլուծաբանների, 1930–ականների ճգանժամից հետո մտնում է վերականգնման փուլ, հաղորդում է Bloomberg-ը։
«Փլուզումն արդեն ետևում է։ Բնակարանների վաճառքը, ինչպես նոր, այնպես էլ՝ արդեն կառուցված, և նոր բնակարանների շինարարությունը վերականգնվում է», – ասել է Moody's–ի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդին։
Բնակարանների ներկայիս վաճառքի տեմպերը և գների կանխատեսելիությունը, փորձագետների կարծիքով, անշարժ գույքի շուկայի վերականգման լավատեսություն է ներշնչում։
ԱՄՆ առևտրի նախարարության տվյալներով, մարտ ամսին վաճառվել է 328 հազար նորակառույց բնակարան, ինչն անցյալ տարվա նույն ժամանակհատվածի համեմատ 7,5%–ով աճել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)