Ստամբուլում ԻՊ-ի դեմ գործողություններում տասը մարդ է ձերբակալվել
Թուրքիա
Թուրքիայի իրավապահ մարմիների կողմից ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ գործողությունները Ստամբուլում շարունակվում են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անատոլու» գործակալությունը, թուրք ուժայինները ձերբակալել են 10 մարդու:
Անվտանգության մարմինների կողմից իրականացվող գործողություններն ընթացել են տարբեր հասցեներում միաժամանակյա հետախուզություններով: Իրավապահներին օգնել են նաև ոստիկանական ուղղաթիռները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)