Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Խոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բաց Մարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարան Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Սիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով Երևան Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորությունները Հայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. Ալիև Դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրը Լույս չի լինի. հասցեներ Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները 

Նախընտրական գործընթացներում որոշ դպրոցների ներքաշվելու հարցի քննարկում՝ մոնիթորինգային խմբի հանդիպմանը

Հասարակություն

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցեցին ընտրապայքարում ներգրավված քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման օրակարգը ձեւավորվել էր ՀԿ-ներից եւ կուսակցություններից ստացված հարցադրումներից:

Մասնավորապես քննարկվեցին ընտրողի՝ մեկ վայրից մյուսը տեղափոխվելու պարագայում տեղեկանքի տրման կարգի կիրառման ոչ միասնական դրսեւորումները: Որոշվեց, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը սահմանված կարգով կդիմի ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ պարզաբանումներ ստանալու եւ միջոցներ ձեռնարկելու համար, որպեսզի կարգը բոլոր համայնքներում գործի համանման՝ ըստ օրենքի պահանջի:

Մոնիթորինգային խմբի անդամներին մտահոգել էր այն հարցը, թե ինչու չի կիրառվում 6 ամսից ավելի հանրապետությունից բացակայող քաղաքացիներին հաշվառումից հանելու կարգը: ԱԺ նախագահը, մատնանշելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրեքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը, տեղեկացրեց, որ ՀՀ տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի քաղաքացին ինքն է պարտավոր այդ մասին գրավոր տեղեկացնել ՀՀ համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթն օրվա ժամկետում այդ մասին պաշտոնապես հայտնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

Արձանագրվեց, որ օրենքով հստակ կանոնակարգված է նաեւ մամուլում հնչեցվող այն խնդիրը, թե որոշ դպրոցներ ներքաշվել են նախընտրական գործընթացների մեջ: Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետի՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունություն կամ քարոզչություն: Պարոն Նիկոյանը պատրաստակամություն հայտնեց դիմելու ՀՀ կրթության եւ գիտության նախարարին՝ օրենքի նշված պահանջի խախտումներն իսպառ բացառելու համար:

Քաղաքական ուժերը հարց բարձրացրեցին, որ տեղերում ընտրողներին որոշ ուժեր պարտադրելու են հեռախոսով լուսանկարել քվեաթերթիկը՝ որպես խոստացված քվեն տալու ապացույց: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկացրին, որ հեռուստաընկերություններով արդեն իսկ ցուցադրվում են հոլովակներ, որտեղ ընտրողներին զգուշացվում է նման արարքի քրեորեն պատժելի լինելու մասին: ԱԺ նախագահը վստահեցրեց՝ պայմանավորվածություն կա, որ ընտրությունների նախօրեին հեռուստատեսությամբ այդ մասին կհայտարարեն նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու ՀՀ ոստիկանության պետը:

Քննության դրվեց նաեւ օքսիդացվող կնիքների հարցը: Մտավախություն հնչեց, որ դրանք օքսիդանում են ոչ թե 12, այլ 3-4 ժամից, ինչը, իբր, հնարավորություն կտա ընտրողին քվեարկության մասնակցել մի քանի անգամ: Ներկաներն արձանագրեցին, որ անհանգստությունն անհիմն է, քանի որ այդ դեպքում հազարավոր ընտրողներ կարող են ականատես լինել վաղաժամ օքսիդացմանը: Այդուհանդերձ, պարոն Նիկոյանը պատրաստակամություն հայտնեց դիմել ԿԸՀ նախագահին՝ համպատասխան պարզաբանում ստանալու, իսկ հարկ եղած դեպքում' նաեւ փորձարկում կազմակերպելու աշխատանքային խմբում:

Հասարակական հատվածի ներկայացուցիչներն ահազանգեցին, թե մայրաքաղաքի շենքերում առանց ներկայանալու անձինք են շրջում՝ քաղաքացիներին կոչ անելով ամպայման մասնակցել առաջիկա ընտրություններին: ԱԺ նախագահը մասնակիցներին մեկ անգամ եւս հորդորեց հարցադրումները բարձրացնել հասցեավորված, ներկայացնել կոնկրետ փաստեր: Այդուհանդերձ, պարոն Նիկոյանը վստահեցրեց, որ այս խնդիրը եւս կներկայացնի ՀՀ ոստիկանության ուշադրությանը:

Մոնիթորինգային խումբն անդրադարձավ նաեւ այլ հարցերի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ծագող խնդիրները մասնակիցներն արձանագրեն ու ներկայացնեն նախօրոք՝ օրակարգում ընդգրկվող հարցերն ավելի խորքային քննարկելու նպատակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)
Ամենադիտված