Շարունակվում են ԱԻ նախարարի մարզային այցելությունները
Հասարակություն
Ապրիլի 23-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային շրջայց կատարեց Լոռու մարզում։
Այցի ընթացքում ԱԻ նախարարն ու ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներն եղան ԱԻՆ մի շարք ծառայությունների մարզային ստորաբաժանումներում, այդ թվում՝ մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներ, մարզային փրկարարական վարչություն և ջոկատ, Հիդրոմետ և սեյսմիկ ծառայությունների դիտակետեր, Դսեղի հակակարկտային կայան, Ճգնաժամային կառավարման ակադեմիայի Ստեփանավանի քոլեջ, «Լոռէ» փրկարարական ջոկատ։
Նախարարը, ծանոթանալով առկա խնդիրներին և աշխատանքային պայմաններին, հանձնարարականներ տվեց' կապված ստորաբաժանումների տարածքների ու շենքերի բարեկարգման և կառուցապատման, դրանց նպատակային օգտագործման, ինչպես նաև անձնակազմի կարգապահության հետ։
Ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար նախարար Երիցյանը հանձնարարեց խրախուսման ներկայացնել Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հրաչ Անտոնյանին, Սպիտակի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանին, Տաշիրի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Գառնիկ Գալստյանին և Ստեփանավանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Արայիկ Ասատրյանին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը