«Հրապարակ». «Պրեմիա» է տվել, որ չտխրեն
Հայկական Մամուլ
Թերթի հաղորդմամբ՝ «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մոտալուտ հրաժարականի առթիվ որոշել է մխիթարել ԱԺ աշխատակազմին և այդ առթիվ «պրեմիա» է տվել՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի ԱԺ նիստում հրաժարական է ներկայացնելու և պետք է այսուհետ ղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը։ Ի դեպ, ԱԺ պատգամավորների օգնականները «պրեմիա» չեն ստացել։ Բայց ողջ աշխատակազմն այնքան է ուրախացել, որ կարելի է կարծել երազում էին, թե երբ է ԱԺ նախագահը հրաժարական տալու»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ