Դավութօղլուի Դիարբեքիրի հանրահավաքին մի քանի մարդ է մասնակցել
Թուրքիա
Նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչական արշավի շրջանակում Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում կազմակերպված հանրավաքին ընդամենը մի քանի մարդ է մասնակցել:
Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:
Ըստ թերթի' օրեր առաջ հայտարարված հանրահավաքը, հրապարակը մարդկանցով չլցվելու պատճառով 2 ժամ ուշ է սկսվել: Չնայած դրան' Դավութօղլուն ստիպված է եղել ելույթ ունենալ գրեթե դատարակ հրապարակում:
Թերթը գրում է, որ Դավութօղլուի հանրահավաքը նախապես ծրագրվել էր անցկացնել քաղաքի Կայարանամերձ հրապարակում, սակայն, անվտանգության նկատառումներով, այն տեղափոխվել է քաղաքային զբոսայգի:
Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) կողմից Կայարանամերձ հրապարակում հոկտեմբերի 5-ին կազմակերպված հանրահավաքում երկու տարբեր կետերում ռումբային հարձակումներ են իրագործվել, որոնց հետեւանքով 4 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ վիրավորվել էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)