«Հայկական ժամանակ». 99-ից սկսած
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Գործարար Սիլվա Համբարձումյանը, ում անունը հայտնի դարձավ, երբ նա գնեց Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երցյանին պատկանող հացի գործարանները, երեկ խիստ ուշագրավ հայտարարություն է արել իր ասուլիսի ժամանակ: Համբարձումյանն ասել է, որ հանդիպել է մանկապղծության համար մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ հետ:
«Նրա կինը շատ բան ունի ասելու, 99 թվականի մասին պատմելու: Նա պահել է դա, որ ամուսնուն շուտ բաց թողնեն: Ինքն ասաց՝ եթե չթողնեն, ես ինքս լրագրողներին կասեմ»,- ասուլիսի ժամանակ, ըստ «Հետք»-ի, ասել է Համբաձումյանը: Մեզ հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը պատմեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանին ձերբակալելուց տասն օր հետո «Մարիոթ» հյուրանոցում նրա կինը վրդովված գրեթե գոռում էր, որ եթե իր ամուսնուն ազատ չարձակեն, ինքը շատ բաներ կասի 99 թվականից սկսած: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 27-ի քրգործի քննության ընթացքում պարզվել էր, որ Տեր-Պողոսյանը ֆինանսապես օժանդակել էր Նաիրի Հունանյանին, մասնավորապես նրա տված գումարներով էին Հունանյանենք զենք ձեռք բերել: Երեկ, երբ Սիլվա Համբարձումյանին հարցրինք՝ շա՞տ մարդիկ էին ներկա, երբ Տեր-Պողոսյանի կինը նման հայտարարություններ էր անում, պաշտոնյաներ կայի՞ն, նա պատասխանեց. «Շատ մարդ կար, մարզպետներ կային, այդ կինը վրդովված բարձր գոռում էր»»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ