Մեծ Եղեռնին նվիրված միջոցառում՝ կազմակերպված հնդկահայ համայնքի կողմից
Հասարակություն
2012 թվականի ապրիլի 24-ին հնդկահայ համայնքը, Եկեղեցու վարչությունը, Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, ուսուցիչները և պաշտոնեությունը առա-վոտյան հավաքվել էին Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում' ոգեկոչելու Հայոց մեծ եղեռնի միլիոն ու կես անմեղ նահատակաց 97-րդ տարելիցը:
Եկեղեցու բակում՝ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ' հանդիսապետությամբ հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հանդիսապետությամբ: Ներկաներն աղոթեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հոգիների խաղաղության համար և խոնարհվեցին' ծաղիկներ զետեղելով հուշարձանին:
Հնդկաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կառուցվել է 1965 թվականին' Մեծ եղեռնի հիսնամյա տարելիցի առիթով: Հնդկահայ համայնքը, անսալով երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1964 թվականի օգոստոս 17-ի Սրբատառ Կոնդակին, «…Մենք, Հայրապետ Ամենայն Հայոց, մեր ազգի պատմութեան մեծ ողբերգութեան յիսնամեայ տարելիցի սեմին, այսու Մեր կոնդակաւ, կ’առաջադրենք ու կը հրահանգենք՝ ա. որ յառաջիկայ 1965 տարին հռչակուի մեր եկեղեցիին և համայն մեր ժողովուրդին համար ազգային սուգի և աղօթքի տարի…», Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու հյուսիսային պատի տակ կառուցվում է մարմարե հուշարձան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը