Կեղծ օղու օգտագործումից զոհերի թիվը Ստամբուլում հասել է 14-ի
Թուրքիա
Ստամբուլում կեղծ ոգելից խմիչի օգտագորման հետևանքով թունավորումից մահացածների թիվը հասել է 14-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Շատ թունավորվածներ շարունակում են մնալ հիվանդանոցներում' խիստ վերահսկողության տակ: Հաղորդվում է, որ նրանց վիճակը ճգնաժամային է:
Վերջի օրերին Ստամբուլում տասնյակ մարդիկ որովայնում ցավերի և տեսողության կորստի բողոքներով դիմել են հիվանդանոցներ: Բժշկական քննությունից հետո պարզվել է, որ նրանք թունավորվել են կեղծ ոգելից խմիչքից: Հիվանդանոց դիմածների խոսքով' նրանք օգտագործել են Թուրքիայում արտադրվող «ռաքը» կոչվող ազգային ալկոհոլային խմիչք: Իրավապահ մարմինները ձերբակալել են կեղծ սպիրտային խմիչքի արտադրության մեջ կասկածվող 14 մարդու:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)