«Առավոտ». Հյուրանոց՝ կանաչապատման փոխարեն
Հայկական Մամուլ
«Քաղաքի կենտրոնը ներկայումս էկոլոգիական աղետի գոտի է: Երեկ «Օրհուս» կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ահազանգում էին բնապահապանները:
Քննարկման օրակարգում կառավարության «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանին հարակից տարածքում հյուրանոց կառուցելու որոշումն էր: Բնապահպան Կարինե Դանիելյանը Երևանի քաղաքապետարանին առաջարկել է հյուրանոցի համար նախատեսված տարածքը կանաչապատել, բայց մերժել են: Ըստ բնապահպանի՝ Հայաստանում կանաչ տարածքներում շինարարություն սկսելուց առաջ ընդունված է նախ՝ տվյալ տարածքը դարձնել անմխիթար վայր, աղբ լցնել, հետո էլ ասել՝ «տեսեք, կռիսանոց է, աղբանոց, մենք բարեկարգում ենք, էկոլոգները դեմ են»»,– գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ