Համագործակցության քայլեր՝ ՀԱԿ և ԲՀԿ միջև
Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայ ազգային կոնգրես դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շենգավիթի նախընտրական շտաբերի պատասխանատուների միջեւ:
ՀԱԿ-ի Շենգավիթի ընտրական շտաբից հայտնում են, որ Հայ ազգային կոնգրեսի ու ԲՀԿ-ի Շենգավիթի ներկայացուցիչները քննարկել են նախընտրական զարգացումները, մասնավորապես, իրենց համայնքում տիրող իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Շենգավիթ համայնքում ընտրակեղծիքների դեմ միասնական պայքար ծավալելու, իսկ քվեարկության օրը ընտրատեղամասերում վերահսկողություն սահմանելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին նման հանդիպում տեղի էր ունեցել նաեւ Հայ ազգային կոնգրեսի եւ ՀՅԴ Շենգավիթի գրասենյակների պատասխանատուների միջեւ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը