Վանաձորում քոլեջի տնօրինությունը դասախոսներին և ուսանողներին պարտադրում է մասնակցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը (լուսանկարներ)
Հասարակություն
Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում հայտարարությունների տախտակի վրա հայտնվել է քոլեջի տնօրինության հայտարարությունը, որը առաջացրել է ուսումնական հաստատության դասախոսների և ուսանողների լուռ զայրույթը: Բանն այն է, որ տնօրինության հայտարարությունում բառացիորեն գրված է հետևյալը. «Ապրիլի 27-ին, ժամը 16:00-ին, Հայքի հրապարակում կկայանա հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Դասախոսների և ուսանողների ներկայությունը պարտադիր է»:
Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը Վանաձոր է գնում նախընտրական քարոզչության շրջանակներում, ուստի ուսումնական հաստատության տնօրինությունը զբաղված է ոչ այլ ինչով, եթե ոչ՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին մասի (Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին' իրենց լիազորություններն իրականացնելիս) ոտնահարմամբ:
Տնօրինության՝ դատախոսների և ուսանողների կամքի վրա բռնանալու ուսումնական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող հարցում ինչ-որ բան պարտադրելու մասին՝ էլ չխոսած:
Լուսանկարները տարածվել են բլոգերից մեկում


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը