«Ժողովուրդ». ՕԵԿ թեկնածուն ինքնաբացարկ կհայտնի՞
Հայկական Մամուլ
Առաջիկայում պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության հերթական թեկնածուն՝ թիվ 33 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հովհաննես Մարգարյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հիմա այդ ուղղությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում Հանրապետական կուսակցության և ՕԵԿ-ի միջև:
Թերթը նշում է, որ ՀՀԿ-ն թիվ 33 ընտրատարածքում առաջադրել է Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի թեկնածությունը (Բուռնաշ), որը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի աներորդին է: Իսկ թե ՀՀԿ-ին որքանով կհաջողվի համոզել, որ ՕԵԿ ընտրացուցակի 12-րդ համարը հրաժարական տա, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ, սակայն, ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը հերքեցլ է այս լուրը՝ բացառելով նման զարգացումը: Ի դեպ, ՕԵԿ-ում բացառում էին նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկի լուրը: Բայց Վարդանյանն արդեն ինքնաբացարկ է հայտնել։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ