«Հրապարակ». ՀՀԿ–ականները խնդրում են կրոնական կազմակերպությունների հովիվների աջակցությունը
Հայկական Մամուլ
Մասիսի թիվ 16 ընտրատարածքում նախընտրական զարգացումներն անսպասելի ընթացք են ստանում: Մարզից «Ժողովուրդ»–ին լուրեր են հասել, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված, նախկին բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանի թիմն սկսել է ավելի շատ աշխատել Մուրադյանի, այլ ոչ թե ՀՀԿ-ի օգտին:
Բանն այն է, որ Մուրադյանի մրցակցի՝ ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանի դիրքերն ավելի ամուր են, քանի որ Մասիսի քաղաքապետը ԲՀԿ-ական է, և Մուրադյանի թիմը որոշել է բավարարվել միայն մեծամասնականով ձայներ բերելով:
Ի դեպ, թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ականները հանդիպումներ են ունենում շրջանի կրոնական կազմակերպությունների հովիվների հետ՝ խնդրելով նրանց համայնքի աջակցությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ