«Ժողովուրդ». Արարատի մարզի պետը պատիվ է տվել մարզի գյուղապետերին, դպրոցների տնօրեններին, տարածքային ոստիկանապետերին
Հայկական Մամուլ
Արարատի մարզպետ, Լոնդիկ մականունով հայտնի Էդիկ Բարսեղյանն ապրիլի 24-ին ճոխ խնջույք է կազմակերպել, որին հրավիրել է մարզի գյուղապետերին, դպրոցների տնօրեններին, տարածքային ոստիկանապետերին: Խնջույքը տեղի է ունեցել իրեն պատկանող «Ռենեսանս» ռեստորանում: Այստեղ նա հավաքվածներին ներկայացրել է թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Կարինե Պողոսյանին՝ ասելով, որ բոլորն այսուհետ ժամանակավորապես պետք է մի կողմ թողնեն ամեն ինչ ու աշխատեն Պողոսյանի օգտին:
Արարատի մարզպետը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ դրանք փողոցային խոսակցություններ են:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ