«Չորրորդ ինքնիշխանություն». Րաֆֆի Հովհաննիսյանը իր մոտ է կանչել յուր ժառանգներ Արմեն Մարտիրոսյանին ու Ստյոպա Սաֆարյանին
Հայկական Մամուլ
Օրերս ՀՀ իշխանությունների թագաժառանգ Րաֆֆի Հովհաննիսյանը շնչակտուր իր մոտ է կանչել յուր ժառանգներ Արմեն Մարտիրոսյանին ու իր օրվա կեսը ֆեյսբուքահայության հետ կռիվ տվող Ստյոպա Սաֆարյանին ու դեմքի հատուկ լրջությամբ ասել. «Շատ քիչ ժամանակ է մնացել րնտրարշավի վերջին, և մենք մեր կաշվից էլ դուրս գալով էլ լինի ամեն ջանք պետք է թափենք մեր խոսքը ասելու ու իշխանություններին զարմանքի մեջ գցելու համար: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հատկապես Երևանի համայնքներում առնենթ դաշնակներու ձայնը»:
Եվ երբ ապարանյան կլանին մոտ կանգնած Արմեն Մարտիրոսյանր փորձել է ինքն իր համար պարզել, թե ինչով են իրենք մայիսի 6-ից հետո զարմացնելու ամենակարող իշխանություններին, ամեն ինչից «բեխաբար» Րաֆֆին հակադարձել է.
«Ես չգիտեմ, ինձ ինչ ասել են. ես էդ եմ անում, դուք էլ լավ կլինի, որ չհակաճառեք իմ ասածներին, ու գործի անցնենք»:
Հանդիպման ավարտին էլ Րաֆֆին ևս մեկ անգամ դարձել է Արմեն Մարտիրոսյանին ու հիշեցման կարգով ասել. «Դե Աջափնյակում էլ քո գործր գիտես, պինդ կմնաս քո դիրքերում ու խարդավանքների մեջ չներքաշվես, այլապես...»:
Այլապես «ժառանգության» բանը բուրդ կդառնա, եթե Արմեն Մարտիրոսյանը թեկուզ նվազ կարողություններով չօգնի իր յուրայիններին ու մինչև օրս իրեն սնած-պահած չինովնիկներին..:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ