«Երկիր». Արմավիրի մարզպետի և Նահապետ Գևորգյանի հարաբերությունները հարթ չեն ընթանում
Հայկական Մամուլ
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ՀՀԿ համամասնական ցուցակում 32-րդ անցողիկ հորիզոնականը զբաղեցնող Նահապետ Գևորգյանի (Նովոյի) հարաբերությունները հարթ չեն ընթանում: ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը և ՀՀԿ պատգամավորության թեկնածուն, ըստ թերթի աղբյուրների, շարունակ խնդիրներ են ունենում ձայների վերահսկողության և պատասխանատվություն կրելու տեսանկյունից: Մարզպետը դժգոհ է, որ ցուցակում անցողիկ տեղ զբաղեցրած Գևորգյանը համարժեք աշխատանքով շնորհակալություն չի հայտնում կուսակցությանը, և թեկնածուի չկատարած աշխատանքը մնում է իր ուսերին: Թերթի աղբյուրները պնդում են, որ թեև Գևորգյանը թեթևակի աշխատանք է տանում Արմավիրում և հարևան գյուղերում, բայց ղեկավարությանը աշխատանքը ուռճացված է ներկայացնում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ