«Երկիր». Հիասթափության սպասումներ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Իշխանությունը միտումնավոր բեկումնային, դրական փոփոխությունների նկատմամբ հանրային նոր սպասումներ է ձևավորում: Վարչապետը հայտարարում է արդար ընտրությունների անցկացման մտադրության մասին, իսկ նախագահն ակնարկում է ինչ-որ լուրջ ծրագրի մասին, որի կենսագործումը նոր աշխատատեղերի ստեղծման է հանգեցնելու և կայունացնելու երկիրը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այս ամենի մասին իշխանությունը հիշել ընտրություններից ընդամենը կես տարի առաջ: Մյուս կողմից՝ նախկինում ևս նմանատիպ ամբիցիոզ ծրագրերի մասին հայտարարվել է, սակայն դրանցից որևէ մեկն առայսօր իրականացված չէ: Իշխանությունը հերթական «աշխարհացույց» նախագծերի մասին հայտարարելիս նախ պետք է դրանց իրատեսականության ապացուցման մասին մտածեր: Սա հասարակական երկակի էֆեկտ է խոստանում: Մի կողմից դրանք դրական իմպուլսներ են հաղորդում հանրությանը, մանավանդ որ իշխանությունները կարծես սկսել են գիտակցել արժեքներից համընդհանուր օտարվածության կործանարար հետևանքները: Բայց մյուս կողմից, եթե հերթական այս ձեռնարկումները հայտարարությունների մակարդակից այն կողմ չանցնեն, հիասթափության նոր ալիքը լինելու է անխուսափելի, որն ընդամենը մարդկանց մեջ առկա անհեռանկար երկիր ունենալու կարծիքն է ամրապնդելու»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ