«Ժողովուրդ». Քվեախցիկի առջև դուք եք ու ձեր Աստվածը. Սասուն Միքայելյան
Հայկական Մամուլ
ԱԺ պատգամավորի թեկնածու, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը հետաքրքիր քարոզչություն է իրականացնում: Նա իր նախընտրական հանդիպումների ժամանակ մարդկանց բացատրում է, որ եթե չառաջադրեր իր թեկնածությունը, իշխանությունները ցանկացած մարդու առանց խոչընդոտի պատգամավոր կդարձնեին: Հիմա, երբ Միքայելյանն ընտրապայքարի մեջ է մտել, իշխանական ուժերը ստիպված են կրկնապատկել ռեսուրսներն ու նախատեսված ծախսերը, այդ թվում և ընտրակաշառքի չափը:
«Ժողովուրդ ջան, եթե ես չլինեի, սրանք Ձեզ փող տվողը չէին: Հիմա ի՞նչ եմ առաջարկում: Ով որ փող կբաժանի, հանգի՛ստ վերցրեք, դա իմ հալալ քրտինքն է: Իսկ քվեարկելուց էլ ձեր խղճո՛վ ու գաղափարո՛վ քվեարկեք: Քվեախցիկի առջև դուք եք ու ձեր Աստվածը»,-հայտարարում է Սասուն Միքայելյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ