«Հայկական Ժամանակ». Չեղյալ են հայտարարել Անդրոնևյան հրապարակում Հայաստանի դեսպանատան հյուրանոցի շինարարությունը
Հայկական Մամուլ
Մոսկվայի քաղաքաշինական-հողային հանձնաժողովը, որը ստեղծվել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի նախաձեռնությամբ և զբաղվում է ներդրումային պայմանագրերի վերանայմամբ, չեղյալ է հայտարարել քաղաքի կենտրոնում՝ Անդրոնևյան հրապարակում Հայաստանի դեսպանատան հյուրանոցի շինարարությունը:Այս մասին երեկ տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով քաղաքապետարանի իր աղբյուրները:
Դեռ 2005-ի ապրիլին որոշում էր կայացվել Անդրոնևյան հրապարակի 6-րդ շենքի 3-րդ և 4-րդ շինությունները դեսպանատան հյուրանոցի վերածել:
Բնակիչների տեղափոխման ծախսերն իր վրա էր վերցրել քաղաքապետարանը: Ներդրողներից մեկը ՀՀ դեսպանատունն էր, մյուսը՝ «Յունիպրոմ» ընկերությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ