«Երկիր». Ռուբեն Մասումյանին հորդորել են այլևս խաղատուն չայցելել
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով՝ օրերս Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և նրա եղբայրը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանը, ՕԵԿ-ի կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուի՝ նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Մասումյանի (Բենզին Ռուբո) պատվին հավաք են կազմակերպել: Հավաքին ներկա հեղինակություններին հստակ բացատրվել է, որ ընտրությունների ժամանակ պետք է «Ռուբենին պադերժկա անեն»:
Թերթը նշում է, որ ինչպես աևդեն տեղեկացրել էին Մարտին Սարգսյանն իր բոլոր լծակներն օգտագործում է և բոլոր հնարավոր տեղերում ներքին հրահանգ տալիս աշխատել Մասումյանի համար: Ուշագրավ է, որ, ըստ թերթի տեղեկությունների, ՕԵԿ-ական թեկնածուի հովանավորողները հորդորել են նրան այլևս խաղատուն չայցելել, մասնավորապես՝ «Սենատոր»: Ըստ որոշ տեղեկությունների Մասումյանն իր ունեցվածքի գրեթե կեսը վատնել է հենց խաղատներում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ