ԵՄ-ը պետք է հետաքննի Կոսովոյի ռազմական հանցագործությունները. Amnesty International
Աշխարհ
Եվրամիությունը պետք է հետաքննի 1999-ին Կոսովոյում հակամարտող երկու կողմերի իրականացրած ռազմական հանցագործությունները: Նման հայտարարությամբ է հանդես եկել միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը:
Այդ նպատակով ԵՄ-ը պետք է ուժեղացնի իր առաքելության դերը Կոսովոյում՝ ավելացնելով ոստիկանների, դատախազների ու դատավորների թիվը, իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունն է մեջբերում BBC-ն:
Բացի այդ, կազմակերպությունը կոչ է անում հետաքննել Կոսովոյում հետպատերազմյան շրջանում սերբերի, ցիգանների ու այլ էթնիկ խմբերի կողմից իրականացված հանցագործությունները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ