Եգիպտոսի նախկին վարչապետի թեկնածությունը նախագահական ընտրություններին վերականգնվել է
Աշխարհ
Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերականգնել է Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի թեկնածությունը երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, հաղորդում է BBC-ն:
Նախօրեին Շաֆիկը դուրս էր բերվել երկրի ղեկավարի թեկնածուների ցուցակից: Իշխանություններն իրենց գործողությունները հիմնավորել էին Քաղաքական մեկուսացման մասին օրենքի կիրառմամբ:
Տվյալ օրենքը, մասնավորապես, արգելում է այն անձանց, որոնք Հուսնի Մուբարաքի կառավարման տարիներին 5 տարի շարունակ զբաղեցրել են ղեկավար պաշտոններ, մասնակցել երկրում նախագահական ընտրություններին, զբաղեցնել նախարարի պաշտոն և այլն:
Շաֆիկի թեկնածության վերականգնումից հետո թեկնածուների թիվն այժմ 13-ն է: Ընտրությունները տեղի կունենան մայիսի 23-ին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ