ԱՄՆ նահանգներից մեկը հրաժարվեց մահապատժից
ԱՄՆ
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի ղեկավար Դենել Մելոյը ստորագրել է մահապատիժը վերացնող կարգադրությունը, հաղորդում է BBC-ն: Այդպիսով, մահապատիժը վերացվել է ԱՄՆ 17 նահանգներում:
Նահանգապետն ընդգծել է, որ մահապատժից ամբեղջությամբ հրաժարումն է, որ կերաշխավորի ձերբակալվածի նկատմամբ սխալ պատժի կիրառումը:
Հատկանշական է, որ նահանգում վերջին 36 տարիների ընթացքում մահապատժի է ենթարկվել մեկ անձ, ևս 11-ը դատապարտված է այդ բարձրագույն պատիժը կրելուն:
ԱՄՆ դաշնային օրենսդրության համաձայն, գոյություն ունի հանցագործությունների 70 տեսակ, որոնց դեպքում մահապատիժը կիրառելի է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)