Նանսենի 150-ամյակին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես մինչև նոյեմբերի 20-ը
Գիտություն և Մշակույթ
Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում երեկ՝ նոյեմբերի 9-ին «Ակադեմիա» պատկերասրահում բացվեց հայ ժողովրդի՝ նորվեգացի մեծ բարեկամին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Աշխարհի հայ նկարիչների միության կողմից՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ: Բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ փոխվարչապետ, Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը:
Ցուցադրված են նանսենյան թեմատիկայով շուրջ 50 գործեր՝ գեղանկարներ, քանդակներ: Ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ նաեւ «Ֆրիտյոֆ Նանսեն» պատկերագրքի շնորհանդեսը: Գրքում, բացի ցուցահանդեսում ներկայացված գործերից, զետեղված են նաեւ Նանսենի մարդասիրական գործունեության մասին պատմող հարուստ նյութեր, վավերագրեր: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 20-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում