Արմավիրում լարված իրավիճակ չկա՞
Հասարակություն
«Միանշանակ ո՛չ», Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Հերմինե Վարդանյանը հերքելով մամուլում հրապարակված տեղեկությունները այն մասին, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ՀՀԿ համամասնական ցուցակում 32-րդ անցողիկ հորիզոնականը զբաղեցնող Նահապետ Գևորգյանի (Նովոյի) հարաբերությունները հարթ չեն ընթանում:
Հերմինե Վարդանյանը նշեց, որ լարված իրավիճակ չկա, և հավելեց.
«Միշտ չէ, որ մամուլում հրապարակված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը»:
Անդրադառնալով նաև այն լուրերին, որ մարզպետը դժգոհ է Գևորգյանի աշխատանքից և այն պնդումներին, որ Գևորգյանը թեթևակի աշխատանք է տանում Արմավիրում և հարևան գյուղերում, բայց ղեկավարությանը աշխատանքը ուռճացված է ներկայացնում, Վարդանյանը ասաց.
«Ես չեմ կարող ասել Գևորգյանը թեթև աշխատանքներ է տանում, կամ շատ լուրջ աշխատանքներ է տանում, ես չեմ կարող ասել մարզպետի մոտ դժգոհություններ կա՞ն, թե՞ ոչ: Ես կուսակցության աշխատանքների հետ կապ չունեմ»:
Նշենք նաև, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը այս պահին գտնվում է արձակուրդի մեջ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը