Բուռն քարոզարշավին շատ ցեխարձակումեր եղան հատկապես մեր ուղղությամբ. Արմեն Մարտիրոսյան
Հասարակություն
«Բուռն քարոզարշավ ստացվեց, որն աչքի ընկավ շատ ցեխարձակումներով` հատկապես մեր ուղղությամբ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով, որ «Ժառանգության» դեմ փաստարկված խոսքի բացակայության պայմաններում մնում են միայն հերյուրանքները: Վերջինիս խոսքերով, ի դեմս «Ժառանգության», մյուս քաղաքական ուժերն իրենց համար ուժեղ մրցակից են տեսնում:
«Հույս ունեմ, որ մեր քաղաքացիները դա կըմբռնեն և կհիշեն, թե այս հինգ տարիների ընթացքում ինչ է արել «Ժառանգություն»-ը, ով է եղել խորհրդարանում և ով` ոչ», - նշեց Մարտիրոսյանը:
Անդրադառնալով միասնական շտաբի գործունեությանը` «Ժառանգության» պատգամավորն առանձնացրեց Աղվան Վարդանյանի այն հայտարարությունը, որ կոալիցիոն ուժերն ընտրակաշառք են բաժանում:
«Գիտենք, որ ԲՀԿ-ն էլ է կոալիցիայի անդամ և այդ շտաբի անդամ. արդյո՞ք այդ միասնական շտաբը անդրադառնալու է այդ հարցին, թե՞ մատների արանքով է նայելու դրան, ինչպես միշտ է արել», - նշեց Արմեն Մարտիրոսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը