Մուամար Քադաֆիի հայրենի Սիրթե քաղաքում շարունակվում են մարտերը
Աշխարհ
Արդեն երկրորդ օրն է կատաղի մարտեր են ընթանում Մուամար Քադաֆիի հայրենի Սիրթե քաղաքում` Լիբիայի Ազգային անցումային խորհրդի զորքերի և Քադաֆիի կողմնակիցների միջև: Ժամանակավոր կառավարության զորքերն իրենց հսկողության տակ են վերցրել առանցքային նշանուկություն ունեցող օբյեկտները, որոնք գտնվում էին Քադաֆիի կողմնակիցների պաշտպանության տակ: Հազարավոր խաղաղ բնակիչներ գտնվում են շրջափակման մեջ: ԱՆԽ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրթե քաղաքը իրենց համար ունի կարևոր նշանակություն և կարելի է ասել, որ այն համարվում է Լիբիայի երկրորդ մայրաքաղաքը, և միչև վերջնականապես չգրավվի քաղաքը անցումային ուժերի կողմից, իրենք չեն նահանջի`հաղորդում է BBC World News-ը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ