Պակիստանի վարչապետը մեղավոր է ճանաչվել, բայց չի պատժվի
Աշխարհ
Պակիստանի գերագույն դատարանը գործող վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանիին մեղավոր է ճանաչել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար, սակայն որևէ պատիժ չի նշանակվել նրա նկատմամբ, հաղորդում է BBC–ն։
Դատավարությունն ընթանում էր արդեն երեք ամիս։ Գիլանին մեղադրվում է Շվեյցարիայի իշխանությունների պահանջը մերժելու և կոռուպցիայի մեջ մեղադրվող Պակիստանի նախագահ Ազիֆա Ալի Զարդարիի դեմ դատավարությունը վերսկսելու պահանջը չակատարելու համար։
Վարչապետին սպառնում էր վեց ամսվա ազատազրկում և վարչապետի պաշտոնից հրաժարում, սակայն դատավճիռը եղել է խորհրդանշական։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ