Քարոզարշավն ընթանում է պոլիտկոռեկտության սահմաններում. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
Հասարակություն
ՀՔԴՄ նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակում 18–րդ հորիզոնականում ներկայացված Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ նախընտրական քարոզարշավը ընթանում է պոլիտկոռեկտության սահմաններում։ Բանախոսը ցանկություն հայտնեց, որ այդ հանդուրժողականության այդ ֆոնը պահպանվի և կարևորեց այն, որ հանդուրժողականության «տոն տվողը» ՀՀԿ–ն է։
Նա անդրադարձավ նաև հեռուստատեսությունը շատ զուսպ և կոռեկտ լուսաբանմանը, ինչը համարեց «հաճելի նորույթ»։
Հարությունյանը նաև այս դրական զարգացումների մեջ կարևորեց քաղաքական պայքարում հիմնական պատասխանատուների՝ մրցապայքարի որակն ապահովելու սեփական պատասխանատվության գիտակցումը։
Այնուհանդերձ, նա նշեց, որ «ինչքան մոտենանք ֆինիշին, այնքան թեժ կլինի պայքարը»։
թե քարոզարշավն ընթանում է պոլիտկոռեկտության սահմաններում, ապա ինչպես պետք է հասկանալ ՀԱԿ մեծամասնական թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի և Գայանե Առուստամյանի իրականացրած քարոզչության խոչնդոտումը, նա նշեց, որ դրանք համատարած բնույթ չեն կրում:
Մանրամասները տեսանյութում.


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը