Ես պայքարում եմ լավ Հայաստան ունենալու համար.Գոհար Վեզիրյան
Հասարակություն
«Ես չեմ պայքարել ՀԱԿ-ի կամ Ստեփան Դեմիրճյանի համար ու չեմ պատրաստվում պայքարել քաղաքական ուժերի համար, դա եղել է իմ պայքարը, ես դա արել եմ իմ և իմ Հայաստանի համար», այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, լրագրող Գոհար Վեզիրյանը:
«Ես ունեցել եմ քաղաքացիական ակտիվություն, համարձակություն, այնպես է ստացվել, որ այդ ժամանակ կենտրոնում եղել է ՀԱԿ-ը, որը պայքարում էր Հայաստանում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների համար, ես էլ ՀԱԿ-ի հետ ՀԱԿ-ի շրջանակներում պայքարել եմ լավ Հայաստան ունենալու համար: Ես քյալլա եմ տվել լավ Հայաստան ունենալու համար եւ շարունակելու եմ քյալլա տալ լավ Հայաստան ունենալու համար՝ կապ չունի քաղաքական ընդդիմությունը ՀԱԿ-ն է, թե' ոչ»,- նշեց նա:
Իսկ թե ինչու նա չի պայքարել «Ժառանգության» հետ միասին, պատգամավորության թեկնածուն նշեց, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մենակ հացադուլ է արել, ինքն առողջություն չի ունեցել նրա հետ հացադուլ անելու:
«Այլ քաղաքացիական դրսևորում ես չեմ տեսել, որ գնայի, միանայի»,- նշեց Գոհար Վեզիրյանը:
Անկախ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ լրագրողը շարունակելու է մնալ անկուսակցական, որովհետև չի տեսնում այն քաղաքական ուժը, որի շրջանակներում կկարողանա իրականացնել այն սկզբունքներն ու ծրագրերը, որի կրողն է ինքը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը