Հանրապետականի ցուցակը չպետք է գլխավորեր Սերժ Սարգսյանը. Արամ Հարությունյան
Հասարակություն
Հանրապետականի ցուցակը չպետք է գլխավորեր Սերժ Սարգսյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Նման դեպք եղել էր 1995-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորեց «Հանրապետություն» դաշինքի ցուցակը: Դրան հաջորդեցին նախագահական ընտրությունները: Նախագահը պետք է արբիտրի կարգավիճակ ունենար, քանի որ խորհրդարանական ընտրությունների հաջորդելու են նախագահական ընտրությունները»,- նշեց Արամ Հարությունյանը:
Խոսելով քարոզարշավի մասին՝ Հարությունյանն ասաց, թե այն տխուր է անցնում, քանի որ քաղաքական լուրջ բանավեճեր չեն լինում:
«Ամենամեծ բանավիճող կողմը պետք է լիներ վարչապետը, այնինչ նա ընտրարշավի ընթացքում թաքնվում է, քանի որ տնտեսության հիմնական պատասխանատուն նա է»,- ասաց Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ իր կուսակցությանը տարբեր քաղաքական ուժերից անցողիկ տեղերի առաջարկներ են եղել, սակայն իրենց մերժել են, քանի որ «իրենց համար մանդատը կարևոր չէ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը